News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կազմակերպության անդամները ԱՄՆ եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման հույս ունեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկխոսությանը եւ Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաեւ երկկողմ առեւտրի ու ներդրումների աճին:

«Մենք ոգեւորված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդման բոլոր նոր հնարավորություններով եւ Կոնգրեսի մեր բարեկամներին ենք միանում երկկողմ կապերի ակտիվ ամրապնդմանը վարչակազմի աջակցության հարցում՝ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման հիմնական շեշտադրմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ն ներկայացրել է նաեւ իր հիմնական առաջնահերթ ուղղությունները, որոնք վերաբերում են 2 երկրների տնտեսական քաղաքականությանը՝ 140 մլն դոլարի դրամաշնորհ գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի եւ Հայաստանի հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի զարգացման համար, հարկման համակարգի վերաբերյալ ժամանակակից պայմանագիր, որը կվերացնի կրկնակի հարկումը եւ ֆինանսական թափանցիկություն կապահովի, սոցիալական ապահովության համաձայնագիր՝ քաղաքացիների շահույթի պաշտպանության համար, որոնք աշխատում է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում, շուրջօրյա կոմերցիոն եւ բեռնատար թռիչքներ Լոս Անջելեսից Հայաստան, արդեն գոյություն ունեցող առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ակտիվության մեծացում:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դեւիդ Թրոթը, Դեւիդ Վալադաոն, ինչպես նաեւ տեղակալներ Գուս Բիրիլակիսը եւ Ադամ Շիֆը, իրենց հերթին, գործընկերներին հղած նամակում, մասնավորապես, նշել են, որ խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում իր ընտրվելու պահից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի խնդիրների լուծմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Անկասկած, նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ զրույցը՝ տնտեսական զարգացման, անվտանգության եւ ժողովրդավարության շեշտադրմամբ, չափազանց կարեւոր է մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կայուն առանցքի ձեւավորման համար»,- գործընկերներին հղած իրենց գրավոր ուղերձում նշել են կոմիտեի ղեկավարները:

ANCA-ն նույնպես հրապարակել է ԱՄՆ նախագահին հղած նամակի տեքստը, որում կոնգրեսականները նրան կոչ են անում ԱՄՆ-ում ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաեւ 2 երկրների կառավարությունների միջեւ բարձր մակարդակով հանդիպման անցկացման առաջարկով:

Կոնգրեսականների կարծիքով՝ այդ հանդիպումները կօգնեն երկրների միջեւ կամուրջ կառուցելուն, որը կբերի Հայաստանի ներգրավմանը միջազգային համակարգին եւ երկկողմ առեւտրային կապերի ամրապնդմանը:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած խաղաղ ցույցերը մոդել կդառնան ժողովրդավարության ձգտող բոլոր ժողովուդների համար»,- նշված է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ