News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ: Այս մասին հուլիսի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արեւելագետ, ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Ըստ որում՝ նա նշեց, որ երկու առաջնորդների միջեւ փոխադարձ համակրանք էլ չկար, քանի որ Սարգսյանը, ինչպես շատերն էին կարծում,  իրականում ոչ մի ռուսամետ քաղաքականություն էլ չէր վարում: «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի  հայտարարությունն անկեղծ էր, քանի որ նա ասաց, որ աջակցում են Հայաստանի ժողովրդի կամքին ու ընտրությանը»,- հավելեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ Մինսկ կատարած իր այցերից մեկի ժամանակ, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենար, սակայն ննջել էր, ինչը հարուցել էր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի ակնհայտ դժգոհությունը: Նա անգամ իրեն թույլ տվեց Սարգսյանին ուղղված խիստ հայտարարություն անել, եւ ռուսական կողմը չփորձեց նրան կանգնեցնել: Կարինե Գեւորգյանի կարծիքով՝ այս ամենը վկայում է այդ ժամանակ Հայաստանի նախագահի հանդեպ Ռուսաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարության վերաբերմունքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժամանակ». Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով. մանրամասներ
Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով...
Հայաստանի տարածքից ռուսական ռազմական բազայի դուրսբերումն անթուլատրելի է. փորձագետ
Նրա խոսքով՝ չլուծված ղարաբաղյան խնդրի պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի դեմ Թուրքիայի տրամադրվածությունը, երկրում խաղաղությունը կարող է ապահովվել միայն ՌԴ հետ միության դեպքում...
Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ
Հույս ունենք շարունակել եւ ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձեւաչափում...
Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին
Հուսով եմ, որ միասնական ջանքերով լիարժեք կբացահայտել ԵՏՄ շրջանակներում ինտեգրման ներուժը...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Մասնավորապես, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ․․․
«ՌԴ 102 բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում»․ Գյումրիում ցուցարարների կոչը՝ ռուսական բազային
Ակցիայի մասնակիցներն այդ թռուցիկները ամրացրին ռազմաբազայի տարածքի մոտ տեղադրված ցանկապատերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ