News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:

Հեռակա կերպով դրամական փոխանցումների, վճարումների, վարկերի մարումների, ավանդների համալրման գործընթացներն իրականացվում են արագ, պարզ և հարմար եղանակով: Մոբայլ Բանկինգով հնարավոր է փոխարկել արժույթ արտոնյալ պայմաններով, փոփոխել քարտի սահմանաչափերը, դիտել գործարքների պատմությունը, հետևել ծախսերի վիճակագրությանը, բլոկավորել/ապաբլոկավորել քարտը, ստանալ ծանուցումներ և շատ ավելին: Ընդ որում, Բանկի հաճախորդները կարիք չունեն հիշելու քարտի տվյալներ, քանի որ հավելվածը թույլ է տալիս իրականացնել քարտից քարտ փոխանցումներ ֆոտոպատճենի միջոցով, ինչպես նաև ընձեռում է հնարավորություն իրականացնել փոխանցումներ Արդշինբանկի հաճախորդներին բջջային հեռախոսահամարով: Բանկ այցելության դեպքում հաճախորդները կարող են նախապես ամրագրել հերթ իրենց նախընտրած օրը և ժամին հավելվածի «Հերթի առցանց ամրագրում» ծառայության միջոցով:

Նշենք նաև, որ հավելվածն աշխատում է նաև մատնահետքի միջոցով: Գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով համակարգում ներդրված են միջազգային անվտանգության առաջադեմ պաշտպանիչ համակարգեր: Հավելենք, որ հաճախորդները հնարավորություն ունեն կրկնել և հակադարձել գործարքները:

Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է Android կամ iOS սարքերով բեռնել հավելվածը և ինքնուրույն գրանցվել համակարգում՝ իրականացնելով Բանկի կայքէջում նշված քայլերի հաջորդականությունը կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին: Հավելվածից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկ և լրացնել համապատասխան դիմումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը...
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Ամենաշատ