ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների եւ ահռելի ավերածությունների պատճառ են դարձել:
Այս ծանր պահին խորին վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետեւանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: