News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին:

Վերջերս կատարված նշանակումը եւս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարատյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն:

Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար տարիներ հարկային  տեսուչ է եղել, զբաղեցրած հաստիքը՝ Արաբկիրի հարկայինում տեսուչի աշխատանքն էր, եւ այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, որոնք միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում:

Մասնավորապես, նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, ներկայումս էլ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետն է, եւ հենց նա է միջնորդել եղբորը վերականգնել այս կամ այն աշխատանքում:

Վերջին նշանակման հարցում դեռ պարզ չէ՝ քույրն է միջնորդել, թե քրոջ որդին, բայց այս նշանակումը հերթական հիասթափությունն է առաջացրել համակարգի աշխատակիցների մոտ, որոնք առ այսօր այդպես էլ համակարգում չեն զգում թավշյա հեղափոխության էֆեկտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ