News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին հայկական կողմը քանիցս հայտնել է ԼՂՀ շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումների եւ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի չեզոք գոտում առաջխաղացումների մասին: Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով:

Վերջին շրջանում լարվածությունը մեծացել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում: Սրա հետ կապված արդյոք նախատեսվո՞ւմ է այս ուղղությամբ մշտադիտարկման անցկացում:

Վերջին տարիների ընթացքում իմ գրասենյակը մի շարք դիտարկումներ է կատարել սահմանի Նախիջեւանի հատվածում:

Մենք, ինչպես նախկինում, բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի այցելենք սահմանի եւ շփման գծի բոլոր այն հատվածները, որոնց վերաբերյալ տարածվում են հրադադարի խախտման տեղեկություններ:

Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, երբ կողմերից մեկը կրճատում է չեզոք գոտին, դիրքերն առաջ է բերում, դա օգտագործում է քարոզչության եւ ռազմական հռետորաբանության նպատակով: Ձեր կարծիքով՝ ընդհանրապես որքանո՞վ են կարեւոր չեզոք գոտու վերաբերյալ նման մտադրությունները: Նաեւ արդեն առաջին ամիսը չէ, որ հայկական կողմը հայտարարում է Հայաստանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գոտում ադրբեջանական ուժերի կուտակումների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի տեղեկությունները:

Հարկ է խուսափել համանման խախտումներից, ինչպես նաեւ գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության մեծացման կամ մեծացնում են ռազմական գործողությունների հավանականությունը մերձճակատային շրջաններում:

Ցավով ստիպված ենք արձանագրել, որ հրադադարի ռեժիմի խախտումների թիվը տարեցտարի մեծանում է: Ինչպե՞ս է հնարավոր կողմերին պարտադրել համաձայնագրի կատարումը:

Վերջին մի քանի ամիսներին կողմերը հայտնել են հրադադարի խախտումների համեմատաբար ցածր մակարդակի մասին: Կողմերը նաեւ չեն հայտնել առավել մահաբեր զենքի կիրառման մասին, ինչպիսին են ականանետերն ու նռնականետերը:

Անցյալում ակտիվորեն քննարկվում էր առաջնագծից դիպուկահարներին հետ տանելու հարցը: Դա հնարավո՞ր է:

Առաջնագծում կայուն իրավիճակը եւ կորուստների ցածր մակարդակը լավ հեռանկար է ստեղծում երկխոսության վերսկսման համար: Մեր գրասենյակը շարունակում է կողմերի աջակցությամբ ճակատային գծի կանոնավոր մշտադիտարկումը, ինչը մեզ թույլ է տալիս կատարել մանդատով նախատեսված մեր խնդիրները:

Ո՞ր փուլում է Ձեր խմբի ընդլայնման հարցի լուծումը:

Այն բանից հետո, երբ նախագահները համաձայնվեցին իմ գրասենյակի ընդլայնմանը, մանրամասները ԱԳ նախարարները քննարկել են 2018 թվականի հունվարին Կրակովում: Նրանք սկզբունքորեն համաձայնվել են գրասենյակի ընդլայնումն իրականացնելու նախնական ծրագրին, սակայն, այնուամենայնիվ, դեռ որոշ մանրամասներ պետք է համաձայնեցնել:

Մենք՝ իմ աշխատակիցների հետ պատրաստ ենք կողմերին աջակցել վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած համաձայնեցված միջացառումների իրականացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ