News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքուն զենք է ցուցադրել, որը միջազգային բոլոր օրենքներով նրա մոտ չպետք է լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ստավերը:

Նա, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան համազարկային կրակի RM-70 ռեակտիվ համակարգ (ռուսական ԲՄ-21 «Գրադի» չեխական տարբերակը) եւ 152-մմ vz.77 Dana ինքնագնաց հրետանային կայանք: «Ընդ որում, մասնագետների գնահատմամբ, այս զենքը չեխերի կողմից մատակարարվելուց առաջ կարող էր արդիականացվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում այս զենքի հայտնվելը անսպասելի էր հենց իր՝ Չեխիայի համար: Քանի որ, որքանով ինձ հայտնի է, այս երկրի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է նման գործարքի անհնարինության մասին: Գործարքն անհնար է, իսկ սպառազինությունը Բաքվում է: Ինչպե՞ս է սա հնարավոր»,- հարց հնչեցրեց փորձագետը:

Ստավերը նշեց, որ Մոսկվան ամեն կերպ կողմներին համոզում էր աղմուկ չբարձրացնել, սակայն հայտնվեց փաստի առաջ: Հիմա Ադրբեջանը մի քանի միավոր սպառազինություն ունի, որոնք մատակարարվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրից: «Սա սպառազինության զանգվածային մատակարարում է: Սակայն, կրկնվեմ, Չեխիան այս կապակցությամբ պարզապես հիստերիա է բարձրացնում՝ իբր դա «մենք չենք»»,- հավելեց Ալեքսանդր Ստավերը:

Սրա հետ կապված փորձագետը նաեւ հարց տվեց, թե Բաքվի ինչի՞ն է պետք հիմա ՆԱՏՕ-ի երկրից սպառազինությունը, քանի որ դրա գնումներն առանց այն էլ վաղուց իրականացվում են շատ երկրներում եււ միանգամայն պաշտոնապես: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերում սպառազինության որեւէ տեսակի պակասի մասին խոսելու կարիք չկա:

Ստավերը միաժամանակ ուշադրություն դարձրեց սպառազինության շուկայի բավական շահութաբեր լինելու վրա: Եվ այստեղ շահույթը հաշվվում է նախնական արժեքի ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր տոկոսներով: Այս պատճառով զինագործական ընկերությունների շահերի լոբբինգի մասին որոշումներ են ընդունվում անգամ կառավարությունների եւ նախագահների մակարդակով, իսկ «փողը հոտ չի արձակում», հատկապես եթե այն արագ ներդնում ես նոր արտադրության մեջ: Նա նաեւ նշեց, որ որոշ երկրների համար զենքի «սեւ» վաճառքը դարձել է եկամտի աղբյուրներից մեկը: Ընդ որում՝ ոմանք դրանով զբաղվում են սեփական կամքով, մյուսաներին խորհուրդ է տալիս «ավագ եղբայրը», որ ինքն անձամբ չերեւա: Ամեն դեպքում, զինքի մատակարարումների ուղիները հայտնի են բոլորին, ովքեր ցանկանում են այդ մասին իմանալ: «Սպառազինության շուկան միշտ եղել է շատ շահութաբեր եւ դեռ երկար ժամանակ այդպիսին կլինի: Ցանկացած երկիր մշտապես սեփական բյուջեն համալրելու նոր եղանակներ է փնտրում»,- եզրափակեց Ալեքսանդր Ստավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ