News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում մեծ տարածում են գտնում արեւային համակարգերը, եւ բնական է, որ Հայաստանում եւս պետք է հետաքրքրություն լիներ այս համակարգերի շուրջ։

Հուլիսի 20-ին Երեւանում կայացավ ՀՀ-ում իր տեսակով առաջին Solar Business Forum-ը, որը համախմբեց հայաստանյան առաջատար բիզնեսների ներկայացուցիչներին, որտեղ քննարկվեց արեւային համակարգերի դերը՝ բիզնեսում։

Solar Business Forum-ին զեկույցով հանդես եկան «Ջինկո Սոլար» ընկերության տարածաշրջանային ղեկավար Արդա Քրիստափորեանը, «Ստուբլի» ընկերության տարածաշրջանային ղեկավար Արթուն Սաբչիանը, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ինչպես նաեւ ֆինանսական եւ բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Ֆորումի ընթացքում ներկայացվեցին արեւային էներգետիկայի համաշխարհային միտումները, ինչպես նաեւ վերջինիս զարգացման եւ մասսայականացման  հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչ վարկային եւ բանկային գործիքներով է հնարավոր արեւային համակարգեր ձեռք բերել, ինչպես նաեւ ներկայացվեցին արեւային էներգիա կիրառող հաջողված բիզնեսների հայաստանյան օրինակներ:

«Արփի Սոլար» ընկերության հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը նշեց, որ արեւային համակարգերի միջոցով էներգիա ստանալը ոչ թե շքեղություն է, որից օգտվելու համար մեծ գումար է անհրաժեշտ, այլ՝ խնայողություն: Արեւային համակարգ ձեռք բերելու որոշում կայացնելու օրվանից սկսած մարդիկ կարող են  տեսանելի խնայողություն անել՝ օգտվելով առաջարկվող բանկային շահավետ գործիքներից:

Հիշեցնենք, որ «Արփի Սոլար» ընկերությունը 2012թ-ից հաստատել է հայաստանյան  առաջատարի իր դիրքը արեւային էներգետիկայի ոլորտում՝ առաջարկելով արեւային ջերմային եւ ֆոտովոլտային համակարգեր, էներգաարդյունավետ լուծումներ: Ընկերությունը ոչ միայն խթանում է ոլորտի զարգացմանը, այլեւ նպաստում է մեր երկրի անկախ եւ անվտանգ էներգահամակարգի ստեղծմանն ու կայացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ