News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը խաբված է եղել, որովհետեւ հավատացել է ՀՀԿ կուրսին։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։

«Հանրապետական կուսակցությունը բաղկացած է մի քանի շերտերից։ Այն շերտը, որի պատճառով ունեցանք այս հանգուցալուծումը, վարկաբեկվելու այս աստիճանը, բոլոր աղմկահարույց դեպքերը, որոնք վերջնականապես ՀՀԿ–ին վարկաբեկեցին, սա մի շերտն է, կա նաեւ մյուս՝ 2-րդ շերտը, որոնք մաքուր են ապրել, որոնք ՀՀԿ–ի հնարավորություններից չեն օգտվել, վարկաբեկված չեն, գուցե նրանց տեղ տանք, ինչ անենք գաղափարի շուրջ են հավաքվել։ ՀՀԿ–ում լիքը նորմալ մարդիկ կան, որոնք պետք են մեզ, մի ջնջեք սա։ Սա մեր անցյալի պատմության էջն է, ունեցել ենք ե՛ւ լավ էջեր, բայց, ափսոս, ունեցել ենք նաեւ ամոթալի էջեր, որի համար ես էլ եմ ինձ վատ զգում, բայց դրա դիմացն առնել չէի կարող։ Հեղափոխությունն ինձ համար զարմանալի չէր, սա մի օր տեղի պիտի ունենար»,–նշեց նա։

Ալիկ Սարգսյանը հայտնեց՝ որոշել է այսուհետ այլեւս քաղաքականությամբ չզբաղվել. «Ես ինձ չեմ ցածրացնի՝ գնամ, ընկնեմ ժողովրդի դուռը, ասեմ՝ սրան ձայն տվեք, նրան ձայն տվեք։ Որ Ազգային ժողովից դուրս եմ գալու, դա միանշանակ։ Ինձ այդ մանդատը պետք չի։ Քաղաքականության մեջ առանձնապես չեմ եղել եւ ոչ թե հոգնել եմ, այլ ուղղակի հիասթափվել եմ այս ամենից»։

Նախկին ոստիկանապետը պնդեց՝ ինքը խաբված է եղել. «Խաբված եմ եղել, որովհետեւ հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ մեր կուսակցությունը զբաղված է երկրի ծաղկմամբ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ