News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Այս տարվա ապրիլ–մայիսի իրադարձություններից հետո մենք ներդրողների մեծ հետաքրքրություն ենք նկատում Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողներին հայտնեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Նրա խոսքով՝ ներդրողները հետեւում են Հայաստանում տեղի ունեցեող փոփոխություններին եւ ողջունում են դրանք. «Նրանք նաեւ հետեւում են կառավարության քայլերին կոռուպցիոն սխեմաների եւ հարկերից խուսափելու փաստերի բացահայտման ուղղությամբ։ Ամերիկյան ներդրողները դրական են գնահատում այդ քայլերը։ Սակայն կարեւոր է, որ դրանք իրականացվել են օրենքի տառին համապատասխան, եւ վստահություն է եղել, որ մասնավոր ներդրողները չեն տուժի այդ գործողությունների հետեւանքով»,–նշել է Միլսը։

Ընդգծվել է, որ չափազանց կարեւոր է, որ կառավարության ջանքերը  ուղղված լինեն ներդրումային միջավայրի գրավչությունը արտասահմանյան ներդրողների համար։

Դեսպանը նկատել է, որ շատ ոլորտներում Հայաստանը եւ ԱՄՆ–ը ունեն սերտ համագործակցություն. «Մենք մտադիր ենք աշխատել դրա խորացման ուղղությամբ»,–հայտարարել է նա։

Մասնավորապես, Միլսը շեշտել է առեւտրատնտեսական եւ կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը. «Օրերս Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ քննարկել են տվյալ ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները»,–հավելել է դեսպանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Սամանթա Փաուեր. Բրյուսելում ես վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ասել է, որ ապրիլի 5-ին...
Մակունցն ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը
Փորձագետների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը…
Ամենաշատ