News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2018 թվականի 1-ի կիսամյակում իրականացվել է թվով 124 ստուգում: Իրականացված ստուգումների արդյունքում 85 տնտեսավարող սուբյեկտների մոտ (82.5%) հայտնաբերվել են տարբեր բնույթի, այն է՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի եւ այլ խախտումներ: Խախտումներ չեն հայտնաբերվել 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ թվով 21 ստուգում ընթացքի մեջ է:

2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նշանակված տուգանքների գումարը կազմել է 13,860,000.0  (տասներեք միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վճարվել 8,740,000.0 (ութ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ` գանձելությունը կազմելով  63,1%, գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:

Խախտումները արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.

- ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի գործունեության ոլորտում իրականացվել է թվով 9 ստուգաթերթով ստուգում, որից 8-ով արձանագրվել են խախտումներ:

Խախտումների բնույթը հետեւյալն է. վառելիքը իրացվել է առանց մակնշման, վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշններին, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման: 

- ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացվել է թվով 11 ստուգաթերթով ստուգում եւ բոլոր ստուգաթերթերով արձանագրվել են խախտումներ:  Խախտումների բնույթը հետեւյալն է. վաճառքը իրականացվել է խմ-ով` կգ-ի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման:

- օծանելիքակոմետիակական արտադրանքի անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 19 ստուգաթերթով ստուգում, որից թվով 10 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության հայտարարագրի եւ մակնշման:

- խաղալիքների անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 20 ստուգաթերթով ստուգում, որից թվով 19 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ:  Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության սերտիֆիկատով եւ մակնշման:

երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում իրականացվել է թվով 11 ստուգաթերով ստուգում, որից 6-ով արձանագրվել են խախտումներ:  Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթով եւ մակնշման:

- չափումների միասնականության ապահովման ոլորտում կիրառվել է թվով 43 ստուգաթերթ, որից 24-ով արձանագրվել են խախտումներ:

- մնացած գործունեության ոլորտները միասին կիրառվել է թվով 116 ստուգաթերթ եւ 77-ով արձանագրվել են խախտումներ:

Տեսչական մարմինը 2018թ-ի առաջին կիսամյակում իրականացրել է իրազեկում հանդիպումներ ցածրավոլտ եւ տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսկան համատեղելիության սարքավորումների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ, Վանաձորի տնտեսվարողների հետ, ՀԱՊՀ ուսանողների հետ եւ Գեղարքունիքի տնտեսվարողների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ