News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե ֆանտաստիկա ժանրի ֆիլմերի կամ գրականության երկրպագու եք, բայց թերահավատորեն եք վերաբերում դրան, ապա սկսեք ավելի ուշադիր հետևել նորություններին։ Այժմ, օրինակ՝ թռչող մեքենաները իրականություն է դառնում:

Եթե կրկին չեք հավատում, կարող եք մասնակցել 2020–ի Դուբայում անցկացվելիք ավտոցուցահանդեսին և ինքներդ տեսնել թռչող մեքենաները։

Uber

Ընկերությունը ներկայացրել էր օդային տաքսիների նախատիպ, որը իրենից ներկայացնում էր ինքնաթիռի և ուղղաթիռի խառնուրդ:

Սպասովում է, որ փոխադրամիջոցը հագեցած է լինելու էլեկտրական շարժիչով:

Այն կկարողանա շարժվել 400 մետր բարձրության վրա:

Օդային տաքսին կցուցադրվի 2020 թվականի ցուցահանդեսին՝ Դուբայում:

Opener

Կազմակերպությունը ներկայացրել է, և արդեն հասցրել է փորձարկել BlackFly թռչող սարքը: Այն նախատեսված է մեկ անձի փոխադրման համար:

BlackFly-ը կթողարկի 2 տարբերակ:

Ամերիկյան տարբերակը հագեցած կլինի 8 կվտ–ժամ մարտկոցով, թռիչքի հեռավորությունը կլինի մինչեւ 40 կիլոմետր, 100 կմ/ժ արագությամբ: Իսկ միջազգային շուկայի համար նախատեսված տարբերակը հագեցած կլինի 12 կվտ-ժամ մարտկոցով, կկարողանա 65 կիլոմետրն անցնել 130 կմ/ժ արագությամբ:

Թրչող սարքն ունի 4 մետր երկարութույն և 1.5 մետր բարձրություն, իսկ թևերի բացվածքը 4.2 մետր է: BlackFly-ը նախատեսված է մինչև 2 մետր հասակով և մինչև 113 կիլոգրամ քաշով օդաչուի համար: Տեխնիկական բնութագրում նշած է, որ մեքենան կարող է թռիչքներ կատարել 0-ից 30 ջերմաստիճանի պայմաններում:

Թռչող Rolls-Royce

Ընկերությունը ներկայացրել է հիբրիդ թռչող սարքը, ուղղահայց թռիչքով և վայրէջքով։ Այն կունենա 6 էլեկտրական շարժիչ, որոնք իրենց էներգիան կստանան գազատուրբինային գեներատորից։ Ենթադրվում է, որ սերիական մոդելի առաջին թռիչքը տեղի կունենա 2020 թվականի սկզբին կամ կեսին

Բոլոր շարժիչները ստանում են 500 կվտ հզորությամբ էներգիա։ Դրա հաշվին սարքը ունի թռիչքի ավելի մեծ հեռահասություն, քան մյուս աէրոտակսիները – մոտ 800 կիլոմետր։ Աէրոտակսիի մաքսիմալ արագությունը կկազմի 250 կմ/ժ:

Թռչող Aston Martin

Aston Martin-ը ներկայացրել է ինքնակառավարվող ինքնաթիռը ուղղահայաց թռիչքով և վայրէջքով: Այն կարող է տեղափոխել 3 ուղևոր:

Ինքնաթիռը նախատեսված է քաղաքում և դրա սահմաններից դուրս հարմարավետ թռիչքներ իրականացնելու համար:

Կազմակերպությունը դեռ չի ներկայացնում պռոեկտի տեխնիկական մասը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ