News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկայացվել են Սինեմաթեքի նախագիծը, հայեցակարգն ու ստեղծման նպատակները: Նշվել է, որ կինոթանգարանը ոչ միայն հավաքելու, պահպանելու ու ցուցադրելու է հայկական կինոյի ժառանգությունը, այլեւ լինելու է ժամանակակից ենթակառուցվածքներով գործող թանգարան՝ ուսումնական ու գիտական բաղադարիչներով, ինչպես նաեւ ծառայելու է որպես մշակութային ու զբոսաշրջային կենտրոն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նախագծի իրականացմանը վերաբերող հարցերին, հայկական ժամանակակից կինեմատոգրաֆիայի զարգացման հեռանկարներին: Նախագահը նաեւ գրառում է կատարել հանրահայտ Բուխարու սրահի հուշապատին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ