News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես Պուտինին ավելի դժվար մարդ էի պատկերացնում: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, որ նա շատ շիտակ եւ անկեղծ մարդ է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դե, անկեղծ ասած, ես նրան ավելի դժվար մարդ էի պատկերացնում: Որովհետեւ ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, որ նա շատ շիտակ ու անկեղծ մարդ է: Ի՞նչն է ինձ բավարարում մեր հարաբերություններում: Այն, որ մենք ամեն ինչի մասին ասում ենք շիտակ ու ազնիվ, եւ ես  Մոսկվա իմ վերջին այցից հետո ասացի, որ մեր հարաբերությունները, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների հարաբերություններ: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք ամեն ինչում միշտ համաձայն կլինենք: Սա նշանակում է, որ մենք միմյանց հանդեպ անկեղծ կլինենք, եւ սա… Կարծում եմ՝ ամենամեծ բարեկամությունն է, երբ 2 պետություն, 2 մարդ նայում են միմյանց աչքերի մեջ եւ շիտակ, անկեղծ ու ազնիվ զրուցում»,- նշել է Փաշինյանը:

Ի պատասխան դիտողությանը, թե Ռուսաստանի ղեկավարությունը հարց ունի՝ «Ո՞վ է Փաշինյանը եւ նրա թիմը», Փաշինյանը նշել է. «Դե, տեղյակ եք, որ երբ մինչեւ հեղափոխության հաղթանակը հանդիպեցի Ռուսաստանից խորհրդարանականների խմբի հետ եւ նրանք ինձ ասացին. «Գիտեք, Ռուսաստանը հարցեր ունի, որոշակի հարցեր, որոնք վերաբերում են ձեր կապերին եւ այլն, կենսագրությանը եւ այլն», ես նրանց ասացի. «Լսեք, բարեկամներ, չէ՞ որ մենք խոսում ենք երկրի մասին, որը աշխարհում ամենահզոր ու արդյունավետ հատուկ ծառայությունն ունի: Եթե այս պահին ձեզ մոտ դեռեւս չկան բոլոր հարցերը…»:

Փաշինյանը նշել է, որ ինքը հանրային մարդ է եւ իր կյանքը տառացիորեն 1991 թվականից, նույնիսկ մինչեւ դա, երբ դեռեւս 16-ամյա պատանի էր, հանրային է. «Իմ կյանքը հանրային կյանք է, եւ իմ կյանքում ոչ մի գաղտնիք չկա: Ուղղակի պետք էր 1991 թվականից սկսած նայել մամուլը եւ գործնականում իմանալ՝ ում հետ եմ շփվել, ում հետ խոսել, ում հանդիպել, ինչի մասին մտածել, ինչպես մտածել, իմ այդ հայացքները ինչպես, ինչպիսի էվոլյուցիա են ապրել եւ այլն, եւ այլն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ