News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն, որ որդիս Ղարաբաղ մեկնեց կամավոր՝ շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ:  Այս մասին «Էխո Մոսկվի»   ռադիոկայանի գլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետը կարո՞ղ էր որդուն այլ վայր ուղարկել ծառայելու, օրինակ՝ Զիմբաբվեում զինվորական ատաշե:

«Դե… Զիմբաբվեում, ցավոք, դեսպանատուն չունենք, ուստի ես չվարվեցի այնպես, ինչպես դուք ասացիք: Շատերը դա… Այն, որ իմ տղան մեկնեց Ղարաբաղ… Դե, նա այնտեղ է մեկնել կամավոր՝ սա շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այն փաստը, որ որդին Ղարաբաղում է ծառայում խաղաղասիրական ժեստ է. «Որովհետեւ, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, որ երբ ես որդուս Ղարաբաղ եմ ուղարկում, չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ սկսվի: Եվ Աստված մի արասցե, որ իմ որդին եւ իմ հայրենակիցների որդիները, նաեւ Ադրբեջանի որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները զոհվեն: Սա տրամաբանական չէ, քանի որ եթե ես… Ինձ համար սա, իհարկե, խնդիր է՝ ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես ուրախ կլինեի, եթե նախագահ Իլհամ Ալիեւը իր որդուն նույնպես ուղարկեր այնտեղ ծառայելու: Որովհետեւ եթե նրա որդին նույնպես այնտեղ ծառայեր, հնարավոր է՝ դա նաեւ… Ես դա կընկալեի որպես խաղասիրական ժեստ, որովհետեւ ես… Մենք բոլորս վստահ կլինեինք, որ պարոն Ալիեւը նույնպես չի ցանկանա, որ իր որդին զոհվեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ