News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն արդեն մի քանի տարի ակտիվորեն շարունակում է մեծացնել իր ռազմական հզորությունը, եւ սա անդրադառնում է նրա արտաքին քաղաքականության վրա։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ նախկին խորհրդային հանրապետությունն իր ահռելի նավթային հարստությունն օգտագործում է զենք գնելու եւ ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու համար։ «Զենքի մատակարարների թվում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, Իսրայելը եւ այլ երկրներ»,– հիշեցրեց Ցիգանոկը։

Նրա կարծիքով՝  միանգամայն ակնհայտ է, որ Բաքվի առաջին թիրախը Լեռնային Ղարաբաղն է, ու որքան Ադրբեջանի զինված ուժերն ուժեղանում է, այնքան ագրեսիվ է ադրբեջանցի քաղաքական գործիչների եւ հանրության տոնը։ Սա, Ցիգանոկի կարծիքով, շատ վտանգավոր պահ է, քանի որ Ադրբեջանի ղեկավարության մոտ գայթակղություն է առաջանում արտաքին քաղաքականության խնդիրը լուծել բանակի օգնությամբ։ Դրանից բացի, նա նշեց, որ առանց այն էլ բարդ եւ լարված իրավիճակը վատթարացնում է այն փաստը, որ Ադրբեջանը տարածաշրջանում ունի 2 հզոր դաշնակից։ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել ոչ միայն   քաղաքականապես ու բարոյապես, եւ ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաեւ հնարավոր է՝ Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Բացի այդ՝ Իսրայելը նույնպես աջակցում է Ադրբեջանի զինված ուժերի եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, որպեսզի Իրանի համար սպառնալիք ստեղծի»,– ասաց փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ տարեցտարի սաստկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու եւ 1991–1994 թվականների պարտության համար ռեւանշ վերցնելու գայթակղությունը, եւ սա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակը աստիճանաբար ավելի ու ավելի է վատթարանում։ Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝  անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն փաստը, որ ներկայումս Ադրբեջանը Հայաստանին մեծապես գերազանցում է ռազմական շինարարության ոլորտում։

Անատոլի Ցիգանոկի կարծիքով՝ մինչդեռ Ռուսաստանը չի տնօրինում Բաքվի քաղաքականության վրա ազդելու իսկապես արդյունավետ լծակներ։ «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ռուսաստանում ադրբեջանական համայնքը բավականին զգալի է, լավ համախմբված, ունի հզոր վարչական եւ կոռուպցիոն ռեսուրս, ինչը չի կարող մտավախություններ չառաջացնել։ Ակնհայտ է, որ այն կարող են օգտագործել Հայաստանի եւ նույնիսկ Ռուսաստանի դեմ պայքարում։ Սրա հետ կապված Ռուսաստանը կարող է դադարեցնել Ադրբեջանին բարձրակարգ զենքի մատակարարումը, քանի որ այս երկրի ռազմականացումը բերել է Կովկասում «պատերազմի նոր օջախի» ստեղծման»,– եզրափակեց ռազմական փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ