News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 25-ից Ինեկոբանկը գործարկում է InecoPay նորարարական եւ ժամանակակից վճարային համակարգը, որի միջոցով վճարումներ կատարելը չի գերազանցում 20 վայրկյանը։ Մի քանի պարզ քայլ եւ այլեւս կարիք չկա անհանգստանալու կանխիկ գումարի բացակայության, դրամապանակը կորցնելու, վճարման կետերում քարտով վճարում կատարելիս սխալ գումար մուտքագրելու կամ քարտը մեկ այլ անձի փոխանցելու անվտանգության վերաբերյալ։

InecoPay համակարգի միջոցով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել InecoMobile հավելված, «InecoPay» բաժնում սքանավորել վճարման QR կոդը, մուտքագրել վճարման գումարը եւ  կատարել վճարումը։ Ավելին՝ այս համակարգի շնորհիվ հաճախորդները կարող են գումար փոխանցել իրենց ընկերներին՝ սքանավորելով նրանց անհատական QR կոդը, գտնել InecoPay վճարում ընդունողներին, եւ նույնիսկ թեյավճար թողնել հենց հավելվածի միջոցով։ (ավելի մանրամասն՝ https://youtu.be/woYqkrPP3i4)

«Շուրջ 22 տարի մենք մշտապես ներդրել ենք ֆինանսաբանկային համակարգում արդիական, միեւնույն ժամանակ հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ նպատակ ունենալով ապահովել առավել հաճախորդակենտրոն ծառայություններ։ Այսօր, լինելով թվային բենքինգի ոլորտում առաջատար բանկը, մեր հաճախորդներին ենք ներկայացնում հարմար եւ անվտանգ QR վճարումներ կատարելու InecoPay համակարգը, որը հնարավոր է կիրառել հենց InecoMobile հավելվածի միջոցով։ Արդեն իսկ ձեռք ենք բերել համագործակցություն ավելի քան 70 ընկերությունների հետ, հիմնականում՝ արագ սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի վաճառքի, դեղատների ոլորտներում, որոնց ծածկույթը գերազանցում է 200-ից ավել վաճառքի եւ սպասարկման կետեր, եւ շարունակաբար ընդլայնելու ենք այս ցանցը, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք բանկի պաշտոնական հրապարակումներում։  Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն InecoPay վճարումների արագությունն եւ հարմարավետությունը», - տեղեկացրեց բանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ InecoPay պաշտոնական կայքում` www.inecopay.am:

Նշենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։

2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ