News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական ժամանակակից «Ալթայ» տանկը կարող է Արդրբեջան արտահանվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսական Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն  Ալեքսանդր Խրամչիխինը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից ժամանակակից թուրքական տանկերի գնման եւ ռուսական ու արտասահմանյան ժամանակակից տանկերի համեմատությամբ առավելությունների մասին հարցին։

Նրա խոսքով՝ անցած ամբողջ դարում Թուրքիան ինքն է տանկեր գնել արտասահմանում՝ ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլն։ Սակայն ժամանակի ընթացքում մեքենաշինության թուրք մասնագետները կարողացան յուրացնել տանկերի արդիականացման հիմքերը։ «Այսպես, բավարար վիճակի բերվեցին նրանց սպառազինության մեջ եղած գերմանական «Լեոպարդները» եւ ամերիկյան «М60»-ը։ Սակայն 21-րդ դարի սկզբին Թուրքիայում հանգեցին սեփական տանկ ստեղծելու անհրաժեշտության եզրակացությանը, առավել եւս, որ նման քայլի դրական կողմերը մեծաթիվ էին»,- պարզաբանեց Խրամչիխինը։

Նա արձանագրեց, որ թուրքերի համար սեփական տանկն ավելի էժան էր, քան  գերմանական «Leopard»-ների, ֆրանսիական «Leclerc»-ների եւ համանման այլ տեխնիկայի լիցիենզիոն արտադրությունը։ Դրանից բացի, տարածաշրջանում առաջատար դերակատարման հավակնող երկիրը պետք է պաշտպանական տեխնիկայի մշակման ոլորտում բանատեղյակություն ունենար։ «Ապագա տանկը կարող է անգամ արտահանվող շահութաբեր ապրանք դառնալ, քանի որ Թուրքիան վաղուց եւ բավական հաջող զենք է վաճառում»,- նշեց ռուս ռազմական փորձագետը։

Նա պարզաբանեց, որ թուրքական ամենաժամանակակից «Ալթայ» տանկը խորապես արդիականացված եւ պարզեցված կորեական «К2»-ն է, քանի որ տեխնոլոգիաների մինչեւ 60 տոկոսը ուղղակիորեն փոխառված են «Սեւ հովազից»։ Թուրքական տանկի արժեքն անցել է 5 մլն դոլար նիշից։ «Ի դեպ, ինչպես եւ նրանց կորեացի գործընկերները, թուրք ինժեներները ոչ մի նոր բան չեն ստեղծել, քանի որ այս տանկի հորինվածքը միանգամայն դասական է, որի մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա»,- հավելեց ռազմական փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ լույս աշխարհ գալով «Ալթայն» արդեն հնացել է, քանի որ տանկի ո՛չ թնդանոթը, ո՛չ պաշտպանական համակարգերը, ո՛չ ուժային սարքը չեն համապատասխանում զրահատեխնիկային առաջադրվող ժամանակակից հեռանկարային պահանջներին, իսկ թուրքական մեքենայի մակարդակը գրեթե հավասար է 2000-ականների սկզբի ռուսական Տ-90 տանկի մակարդակին։

Փորձագետը չբացառեց, որ «Ալթայը» միանգամայն կարող է արտահանվել, իսկ գնորդների թվում հնարավոր հավակնորդ կդառնան Ադրբեջանը, Պակիստանը եւ Պարսից ծոցի երկրները։  «Մնացել է միայն մի փոքրիկ հաղթական պատերազմ վարել՝ ցույց տալու համար այս տանկի ամբողջ հզորությունը»,- եզրափակեց ռուս ռազմական փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ