News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն աջակցել է Պետքարտուղարության հռչակագրին՝ Ռուսաստանին Ղրիմի միավորումը չճանաչելու մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչին։

«Ղրիմի մասին ԱՄՆ հռչակագիրը ցուցադրում է Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի անեքսիայի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ հետեւողական, ուժեղ եւ սկզբունքային դիրքորոշումը։ Ինչպես հայտարարել է ԵՄ ԱԳ եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին 2018 թվականի մարտի 16–ի հռչակագրում ԵՄ–ն չի ճանաչում եւ դատապարտում է ապօրինի անեքսիան»,– նշված է հայտարարության մեջ։

Դրանում աջակցություն է հայտնվում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», իսկ Ռուսաստանը մեղադրվում է միջազգային իրավունքի խախտման մեջ։ Պնդում կա նաեւ «աշխարհակարգի եւ մյուս պետությունների ինքնիշխանության համար ՌԴ գործողությունների  վտանգավոր հետեւանքների մասին»։

Չորեքշաբթի ԱՄՆ վարչակազմը հռչակագիր էր հրապարակել Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորման չճանաչման մասին։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան «գիտի նման փաստաթղթերի գինը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ