News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի մեր պատմության ընթացքում օֆշորներում գրանցված կազմակերպությունները չարիք են դարձել հարկահավաքության գործընթացներում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը ութ տարի ղեկավարած Միհրան Պողոսյանի բիզնեսիների նկատմամբ վերսկսված քննչական գործողություններին։

ՊԵԿ նախագահը հայտնեց՝ ստուգումներ ենք անկացնում լայն թափով, սակայն հավելյալ տեղեկություններ հայտնել չի կարող. «Միհրան Պողոսյանի բիզնեսների հետ կապված որոշակի քննչական գործողություններ են կատարվել նախկինում, կասեցվել են եւ հիմա վերաբացվել են որոշակի նպատակադրումների կամ հաշվարկների հիման վրա։ Քանի որ քննչական գործողություններ են ընթանում, չեմ կարող այլ տեղեկություն տրամադրել»։

Հարցին՝ բավարարում է իրեն, որ մարդիկ պատճառված վնասը վերադարձնում են եւ պատասխանատվության չեն ենթարկվում, նա նշեց. «Ինձ՝ որպես տնտեսագետի բավարարում է, որովհետեւ ես չէր ուզի, որ մենք բոլոր բիզնեսմեններին տեսնեինք ճաղերի ետեւում, իսկ պատճառված վնասի վերադարձումն արդեն իսկ պատժամիջոց է»։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում վերսկսվել է «Քեթրին Գրուպի» ու նրա հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններին առնչվող քրեական գործի վարույթը: Այդ ընկերությունները, որոնց հիմնադիրը ՀՀԿ պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը նախկին պետ Միհրան Պողոսյանն է, կասկածվում են հարկերը թաքցնելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ