News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +31+36,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +31+36,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +36+38,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +31+36,

Լոռիում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +29+34,

Տավուշում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +33+37,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +31+36,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +39+41,

Արարատում՝ գիշերը`+23+26, ցերեկը` +39+41,

Արմավիրում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +39+41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +31+36,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +39+41,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +38+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +31+34,

Արցախում՝ գիշերը` +19+24, ցերեկը՝ +34+39:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ