News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին, քննարկվել են տարբեր հարցեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումը նպատակաուղղված էր ամերիկյան մասնագետների քառօրյա խորհրդատվական այցի արդյունքների ամփոփմանը և պաշտպանական բարեփոխումների գործընթացի ուղղությամբ խորհրդատվական աջակցության կարիքների ու հետագա անելիքների նախանշմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ինստիտուցիոնալացման և առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու տարածման կարողությունների զարգացման հարցերով կայացած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ընդգծվել է այս ուղղություններով շարունակական համագործակցության կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշել է, որ չնայած համեմատաբար երիտասարդ լինելու հանգամանքին, ՀՀ զինված ուժերը մի շարք ոլորտներում կուտակել են բացառիկ փորձ և գիտելիքներ և պատրաստ են կիսել կուտակած փորձը միջազգային ասպարեզում գործընկեր զինված ուժերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ