News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանից եկող գումարները պետք է տնտեսության մեջ ներդրվեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1987-88 թվականներից շատ մեծ գումարներ ուղարկում եք Հայաստան, որոնք ուղարկվում են հիմնականում օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը շատ գնահատելի է, շատ կարեւոր է եւ պետք է խոստովանել, որ կենսական նշանակություն է ունեցել Հայաստանի համար: Շատ դժվար է ասել, թե ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե ամենասովորական աշխատավարձով այստեղ ապրող մարդկանցից մինչեւ ամենահարուստ, ամենահաջողակ գործարարներն աջակցություն չցուցաբերեին Հայաստանին, իրենց հարազատներին, պետությանը տարբեր բարեգործական ծրագրերով եւ այլն: Դա շատ կարեւոր դեր է ունեցել, եւ ուզում եմ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից ձեզ շնորհակալություն հայտնել ձեր այդ գործունեության համար: Բայց հիմա կարծում եմ, որ պետք է այս համագործակցության տրամաբանությունը մի փոքր փոխել, պետք է այնպես անել, որ այդ գումարները ոչ թե գան եւ սպառվեն, այլ գան եւ նոր գումարներ ձեւավորեն, ես նկատի ունեմ, որ դրանք պետք է տնտեսական գործունեության մեջ ներդրվեն»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում պետք է ստեղծել հնարավորություն, որ գործարարները կարողանան գալ եւ Հայաստանում ունենալ գործ, բիզնես, շահույթ ունենալ եւ շահույթ բերել ժողովրդին:

«Մենք էլի շատ շնորհակալ եւ երախտապարտ ենք, բայց մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, որովհետեւ մեր հեղափոխության պրոցեսի ամբողջ նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը ոչ թե լինի նեղ շրջանի սեփականությունը, այլ լինի հնարավորինս լայն մարդկանց շրջանակի հնարավորության տիրույթում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ