News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանում տնտեսական գործունեության համար նախկինում առկա խոչընդոտները վերացված են: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց հրավիրելով Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։

«Այս խոչընդոտների մեջ ամենակարեւորներից մեկը եղել է եւ տեղ–տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած, ընդհանուր առմամբ, Հայաստանում կոռուպցիա չկա, դրանք «հետցնցումներն» են, մնացորդային երեւույթներ են»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. «Հայաստանում գիտեք, որ ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, եւ այդ պայքարը շարունակվելու է։ Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարն առնչվում է որոշակի ընկերությունների եւ մեզ համար շատ կարեւոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չընկալվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի»։

Վարչապետը նշել է, որ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը. «Ներդրումների անվտանգություն ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որեւէ մարմին չի կարող այդ ներդրումը «ջարդել», փոշիացնել, այլ նաեւ նկատի ունենք, որ որեւէ մեկը չի կարող «փայ մտնել», «նալոգ» դնել եւ այս կարգի այլ երեւույթներ»։   

Նա հավելել է, որ ՀՀ կառավարության շահագրգռվածությունն ունի 2 պատճառ. «Առաջինը, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի աշխատատեղեր, երկրորդը՝ աճեն պետական եկամուտները»։

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանում բիզնեսն ազատված է կոռուպցիոն որեւէ պարտավորությունից: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում գործարարների տարբեր խմբերի հետ հանդիպումների ընթացքում պաշտոնապես հայտարարել եմ, որ այս պահից սկսած՝ ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որեւէ պարտավորությունից։ Եվ այս առումով բացառում եմ, որ որեւէ ընկերության նկատմամաբ տեղային մակարդակով ձեզ հայտնի շրջանակները որեւէ ձեւով կփորձեն միջամտել»,- հավաստել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ