News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի Ալեքսանդր ֆոն Գումբոլդտի անվան Կենսաբանական ռեսուրսների ուսումնասիրության ինստիտուտը հայտնաբերել է դոդոշների նոր տեսակ, որոնց արձակած ձայները նման են այծերի մկկոցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մինչեւ այօր անհայտ երկկենցաղը՝ 28-31 մմ չափերով, բնակվում է Մագդալենա գետի հովտի արեւադարձային անտառներում եւ հիմնականում գիշերային կյանք է վարում:

 «Դոդոշի մաշկի գույնը կարմրաշագանակագույն է՝ մարմնի վերին հատվածում ոսկեգույն դառնալով», - նշվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Նոր տեսակի տարբերակիչ հատկանիշը անսովոր ձայնն է, որոնք արտաբերում է արական սեռը եւ որը նման է այծերի մկկոցին:

Հենց այդ առանձնահատկությամբ է բացատրվում անվանման ընտրությունը, որը հետազոտողները տվել են երկկենցաղներին՝ Scinax caprarius:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ