News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական օրակարգ եւ կոնտեքստ չի եղել: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հեղափոխության պրոցեսի մեջ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել. «Սա ասել եմ Ռուսաստանում շփումների ընթացքում եւ հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաեւ անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել: Չի կարող նման բան լինել: Դա ինձ համար անձնական արժանապատվության հարց է»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մտադիր են Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակն ու որակը բարձրացնել. «Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհին ենք: Իհարկե, ռուսական մամուլում դեռ կան վերլուծություններ, որ այ սրանք արեւմտյան են, բայց մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով եւ ասել ենք, որ մեզ համար ԵՏՄ անդամ լինելը եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ կարեւոր է, ու ամեն ինչ անելու ենք այս ուղղությունը զարգացնելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչ մի բան չի արել եւ չի անի. «Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել: Մենք ասել ենք, որ մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության վրա: Այո, Ռուսաստանը գերտերություն է, մենք փոքր երկիր ենք, ու սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարեւոր է: Ես ուրախ եմ, որ ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում մեր ռուս գործընկերների կողմից եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Սա նշանակում է, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն սկզբունքով հարաբերությունները կառուցում են բոլոր գործընկերների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ