News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ ազգերի կազմակերպությունը ֆինանսական դժվարություններ է կրում՝ պայմանավորված անդամ պետությունների անդամավճարների չվճարմամբ: «Մեր կանխիկ պահուստները դեռեւս երբեք այդքան քիչ չեն եղել տարվա այսպիսի վաղ ժամանակահատվածում»,- ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը իրավիճակը ներկայացրել է կազմակերպության անդամներին հղած ուղերձում, հայտնում է «Գերմանական ալիքը»:

Գուտերեշի խոսքով՝ ընթացիկ տարվա հունիսի վերջին ՄԱԿ բյուջեում պակասուրդը կազմել է 139 մլն դոլար: Այնպիսի մակարդակի կազմակերպությունը, ինչպիսին ՄԱԿ-ն է, կարող է հայտնվել սնանկացման սպառնալիքի տակ, զգուշացրել է նա՝ կոչ անելով վճարել անդամավճարները: 

ՄԱԿ-ի մեջ մտնող 193 պետություններից հուլիսին անդամավճարները վճարել էին միայն 112-ը, ըստ որում՝ խոշորագույն դոնոր ԱՄՆ-ն, որին բաժին է ընկնում ՄԱԿ բյուջեի մոտ 22 տոկոսը, դեռեւս անհրաժեշտ միջոցները չի փոխանցել: Գերմանիան, հակառակը, մտնում է անդամավճարները վճարած երկրների ցանկի մեջ: ԱՄՆ-ից եւ Գերմանիայից բացի, խոշորագույն դոնորների մեջ են մտնում Ճապոնիան եւ Չինաստանը:

ՄԱԿ 2018-2019 թվականների բյուջեն մոտ 5,4 մլրդ դոլար է (4,6 մլրդ եվրո), որը հավանություն է ստացել 2017-ի դեկտեմբերյան ասամբլեայում: Այս գումարի մեջ չեն մտնում այն միջոցները, որոնք ՄԱԿ-ն ծախսում է խաղաղապահ գործողությունների համար՝ այս բյուջեն 2018-2019 թվականներին կազմում է մոտ 6,7 մլրդ դոլար (5,8 մլրդ եվրո): Խաղաղության աջակցության գործողությունների ֆինանսական տարին տեւում է հուլիսի 1-ից հունիսի 30-ը, հստակեցված է ՄԱԿ կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ