News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսալա ֆոն դեր Լյայենը դժգոհություն է հայտնել Գերմանիայի վրա ԱՄՆ նախագահ Дոնալդ Թրամփի մշտական հարձակումներից, գրում է Spiegel–ը։

Նախարարը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել կնոջ նկատմամբ Թրամփի հնաոճ պատկերացումների հետ։ Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ այնպիսի կին, ինչպիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որը հարգված է ամբողջ աշխարհում, ունի մեծ փորձ, ըստ երեւույթին, դեռեւս նրան չի հանդիպել։

Նախարարը շեշտել է, որ Մերկելը Թրամփի հարձակումներին օբյեկտիվ քննադատությամբ է պատասխանել։

Սկզբում նա նույնիսկ չէր ցանկանում նրան ձեռքը մեկնել։ Հիմա նա նրան հարգանքով է վերաբերվում, լսում է նրան ուշադիր»,–նկատել է նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ