News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորեական Genesis ապրանքանիշի բարձրակարգ ավտոմեքենաները գլխավորել են իրենց մեքենաներից գոհ սեփականատերերի վարկանիշը: Այդ նպատակով JD Power հեղինակավոր գործակալության հետազոտողները հարցում են անցկացրել ամերիկյան 68 հազար ավտոսիրողների հետ, որոնք ստիպված են եղել իրենց մեքենաների տարբեր հատկանիշների վերաբերյալ 77 հարցի պատասխանել, հաղորդում է RG-ն:

Հարցումն անցկացվել է գնումից 3 ամիս անց: Արդյունքում, Genesis-ը 1000 հնարավոր միավորից 884 է հավաքել եւ պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է նախորդ առաջատարին՝ Porsche-ին: Այս ապրանքանիշը մեկ միավորով քիչ արդյունք է գրանցել եւ 2-րդ դիրքը գրավել: Երրորդ տեղում, ինչպես եւ մեկ տարի առաջ,  BMW-ն է՝ 863 միավորով:

 Տասնյակում հայտնվել են նաեւ Lincoln (861), Mercedes-Benz (858), Audi (853), Volvo (850), Cadillac (848), Land Rover (845) եւ Lexus (842) ապրանքանիշերը:

Ցուցակի վերջում հայտնվել են ավելի հայտնի ապրանքանիշերը՝Jeep (799), Mazda(798) եւ Mitsubishi (783):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ