News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Audi ընկերությունը որոշել է իր առաջին սերիական էլեկտրական քրոսովերը, որը կոչվում է E-Tron, ներկայացնել սեպտեմբերի 17-ին Սան Ֆրանցիսկոյի հատուկ միջոցառման ժամանակ: Մինչ այդ նորույթի դեբյուտը նախատեսված է օգոստոսի 30-ին Բրյուսելում, փոխանցում է Autonews.ru-ն:

Սակայն գերմանական ընկերությունը ժամկետը հետաձգել է՝ վկայակոչելով «կազմակերպական խնդիրները»:

Ապրանքանիշի մոդելային հավաքածուում E-Tron-ը տեղ կգրավի Q5-ի եւ Q7-ի միջեւ: Ավտոմեքենայի գլխավոր մրցակիցները կլինեն Jaguar I-Pace-ը եւ Tesla Model X-ը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ավտոմեքենան կարժենա մոտ 66 հազար եվրո: Մոդելի արտադրությունը կիրականացվի Բրյուսելի գործարանում, որտեղ կկազմակերպվի ոչ միայն մեքենայի հավաքումը, այլեւ բոլոր էլեկտրոնային բաղադրիչների արտադրությունը:

Ինչ վերաբերում է դիզայնին, ապա այն կրկնում է կոնցեպտուալ e-tron quattro-ին, որը ներկայացվել է 2015-ի աշնանը Ֆրանկֆուրտում: Մեքենայի երկարաությունը կազմում է 4,88 մետր, իսկ լայնությունը՝ 1,93 մետր: Բեռնախցիկի տարողությունն է 615 լիտր: Նորույթը կդառնա առաջին սերիական ավտոմեքենան, որը կողմնային հայելիների փոխարեն կօգտագործի հատուկ խցիկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ