Ռուսաստանը պրոֆեսիոնալ չի համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման անհրաժեշտության մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը: Այս մասին շաբաթ հայտարարել է Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հրապարակել է ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկություն՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց,- նշել է գործակալության զրուցակիցը: - Համանման հայտարարություներն առավել եւս զարմանալի են, քանի որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որը դեռեւս վերջերս ՀԱՊԿ-ին առաջարկել էր Խաչատուրովի թեկնածությունը, եւ ամենագլխավորը՝ հրաշալի տեղյակ է ընթացակարգին, որի համաձայն՝ հենց Հայաստանը պետք է գործարկի գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը, որն այդ պետության ներկայացուցիչն է»:
Աղբյուրը շեշտել է, որ Երեւանն ինքը պետք է ՀԱՊԿ գրավոր իրազեկում ուղարկի, միայն այդ ժամանակ կգործարկվի գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման գործընթացը: «Եթե Երեւանում որոշել են, որ պարոն Խաչատուրովը այդ պաշտոնում հիմա իրենց չի գոհացնում, ապա Հայաստանիվ ՀԱՊԿ պետք է ուղարկվի համապատասխան գրավոր իրազոկում, եւ միայն դրանից հետո կգործարկվի պաշտոնական ընթացակարգը, եւ ոչ թե գլխավոր քարտուղարի փոխարինման, այլ նրա լիազորությունների դադարեցման»,- ուշադրություն է հրավիրել գործակալության զրուցակիցը:
Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց. ԱԳՆ





























