News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության խնդրով համաձայնագրի կնքման հավանականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհառազմավարական իրավիճակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմական կանխատեսման ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:

Փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վրա ազդում են այնպիսի երկրների ռազմական հայեցակարգերը, ինչպիսին են Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, որոնք այստեղ ռազմավարական շահեր ունեն:

«Ադրբեջանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում իր զինված ուժերի ամրապնդմանը: Սակայն ներկայումս ադրբեջանական բանակը մարտունակությամբ իրապես զգալիորեն զիջում է հայկական զինված ուժերին, ուստի Երեւանը ռազմական դիմակայությունում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի»,- շեշտեց Ցիգանոկը:

Փորձագետը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը մինչեւ հիմա չի կողմնորոշվել տարածաշրջանում իր ռազմաքաղաքական ռազմավարության հարցում, չնայած աջակցում է համընդհանուր անվտանգության նպատակով ռազմական քաղաքականությանը ինտեգրվելու գաղափարին: Ռազմական փորձագետի կարծիքով, սակայն, Ադրբեջանի ղեկավարության մեջ մարդիկ կան, որոնք ընդունակ են բախում սադրելու, չնայած մարտական գործողություններին բանակի անպատրաստ լինելուն:

Փորձագետի կարծիքով՝ մինչդեռ Հայաստանում ոչ միայն լավ հասկանում են, որ 2 կողմերի միջեւ ռազմական կոնֆլիկտը շատ վտանգավոր է ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար, այլ նաեւ այն, որ խնդիրների ռազմական լուծումը կարող է խախտել ամբողջ եվրասիական տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը: Նրա խոսքով՝ նման սցենարը Մոսկվային շատ է մտահոգում, որի համար Կովկասում իրավիճակը հատուկ ուշադրության գոտի է: «Ռուսաստանը, որպես միջնորդ, Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար ջանքեր է գործադրում փոխընդունելի լուծման մշակման բանակցությունների ակտիվացման եւ ռազմական կոնֆլիկտ թույլ չտալու համար»,- շեշտեց ռուսաստանցի փորձագետը:

Նրա գնահատմամբ, դրանից զատ, Մոսկվայի մտավախությունն է հարուցում նաեւ այն, որ Բաքվի վաղեմի դաշնակիցը Թուրքիան է, որը հազիվ թե մի կողմ քաշված մնա, եթե Ադրբեջանի զինված ուժերը անհաջողություններ կրեն: «Ուստի այս իրավիճակում բոլոր կողմերի համար լավագույն ելքը բանակցային գործընթացի շարունակումն է՝ այն հույսով, որ այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության հասնել եւ տարածաշրջանում հաստատուն խաղաղություն հաստատել»,- եզրափակեց Անատոլի Ցիգանոկը:

Հիշեցնենք, որ EADaily-ին վերջերս տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական կողմին խորհուրդ էր տվել այդքան համոզված չլինել, որ ինքն է վերահսկում Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակի էսկալացիայի հարցը: Այսինքն, նրա խոսքով, այնպես չի լինի, որ միջնորդներին հաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Նա շեշտել էր, որ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չխուսափի իր մոտ եղած ամբողջ սպառազինության օգտագործման «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական եւ մասշտաբային հակազդեցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ