News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հուլիսի 28-ի հրամանով ոստիկանության պետի խորհրդական٫ ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին ոստիկանության պետը համոզմունք հայտնեց٫ որ Արմեն Մովսիսյանի մասնագիտական ունակությունները կնպաստեն ոստիկանության աշխատանքները  կանոնակարգելու եւ գործունեության  ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելուն։ 

Նույն օրը٫ ոստիկանության պետը ներկայացրեց նաեւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների նորանշանակ վարչության պետին։ ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ٫ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը٫ համաձայն որի ոստիկանության քննչական  վարչության պետի տեղակալ٫ ինքը եւ հատկապես կարեւորագույն գործերով քննության բաժնի պետ٫ ոստիկանության մայոր Արայիկ Ներսիսյանը ազատվել է զբաղերած պաշտոնից եւ նշանակվել անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնին։

Շնորհավորելով Արայիկ Ներսիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց٫ որ նրա սկզբունքային եւ արդարամիտ գործելաոճը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները էլ ավելի պարզեցնելու եւ մոտագա ապագայում  «Մեկ պատուհանի» սկզբունքը ոստիկանության բոլոր ստորաբաժանումների անձնագրային ծառայություններում իրականացնելու հնարավորություն ստեղծելուն։

Ոստիկանությանա պետի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել նաեւ ոստիկանության քննչական վարչությունում։

Այսպես٫ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ٫ ոստիկանության մայոր Արա Ենգիբարյանը եւ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի պետ٫ ոստիկանության մայոր Դավիթ Ավշարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ նշանակվել քննչական վարչության պետի տեղակալների պաշտոններում٫ իսկ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արման Սարուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել նույն բաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության պետը ընդունելով նորանշանակ պատասխանատուներին٫ համոզմունք հայտնեց٫ որ նրանց կողմից կարվի առավելագույնը քննիչների մասմնագիտական ունակությունները ավելի բարձրացնելու٫ ծառայողական եւ  կատարողական կարգապահության  ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ