News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա: Որպես Երեւանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը ՔՊ վարչության նիստից հետո այսպես պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

«Վստահաբար՝ նա չպետք է լինի պաշտոնյա, նա պետք է լինի ձեզանից մեկը, մեզանից մեկը, մեր քաղաքի ժողովրդից մեկը: Եթե, իհարկե, մենք հաղթենք այս ընտրություններում, ես լինելու եմ ձեզանից մեկը, եւ այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին եւ այդ աչքերով բոլորով միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում, որ մենք բոլորս հպարտանանք: Ես, այսպես ասած, թեւերս քշտած մեր երեւանցիների հետ միասին պետք է լուծեմ մեր Երեւանի խնդիրները: Ես այդպես եմ ընկալում էդ պաշտոնը»,- ասաց Հայկ Մարությանը:

ՔՊ կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իր ծրագիրը համապատասխանում է իր կուսակցության ծրագրին:

«Ծրագիրը, բնականաբար, լինելու է մեր կուսակցության միասնական ծրագիրը, նախնական իմ մոտեցումները նույնպես համընկնում են մեր կուսակցության մոտեցումների հետ: Կան որոշակի շեշտադրումներ, որ ես առանձնացրել եմ, այդ շեշտադրումները շուտով հանրությանը կներկայացնենք, նաեւ ամբողջ ծրագիրը կներկայացնենք, այդ ժամանակ արդեն կսկսենք քննարկումը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ 6 տարի է՝ շատ քիչ է զբաղվում դերասանական գործունեությամբ, հիմնականում զբաղվում է կազմակերպչական աշխատանքով: «2012 թվականից՝ արդեն 6 տարի է՝ դերասանական  աշխատանքը իմ կյանքում կազմում է ընդամենը 20 տոկոսը, 80 տոկոսը կազմում է իմ կազմակերպչական եւ կառավարչական աշխատանքը: Ունենք պրոդյուսերական կենտրոն, ինչպես նաեւ բոլորն արդեն տեսել են քաղաքական եւ սոցիալական իմ ակտիվությունը եւ իմ գործունեությունը»,- հավելեց Մարությանը:

Նշենք, որ ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը վարչության նիստի ավարտին հայտատարեց, որ կուսակցությունը դեռ չի որոշոել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ավագանու ընտրություններին:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել. քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ մեկտեղղ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Երկիր Ծիրանին», «Ելքը»: Թե ինչ ձեւաչափով է «Ելքը» մասնակցելու, դեռեւս պարզ չէ: Հանրապետականները չեն հստակեցնում՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ:

Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ