News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախարար Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի բնագավառի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախարարն այցելել է չինական «Hanergy» խոշորագույն ընկերություն, որը զբաղվում է արեւային լուսաթաղանթների արտադրությամբ, որոնք տեղադրվում են շենքերի տանիքների, ապակիների, կենցաղային տարբեր սարքավորումների վրա: Արեւային լուսաթաղանթների արտադրության բնագավառում տեխնոլոգիական կարեւոր ձեռքբերումներ ունեն նաեւ գերմանական «Solibro»-ն, ամերիկյան «MiaSole»-ն, «Global Solar Energy»-ն:

«Hanergy»-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են Հայաստանում արեւային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու հնարավորությունները: Նախարար Գրիգորյանը ծանոթացել է արեւային էներգետիկայի բնագավառում չինական ընկերության արտադրանքին, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաեւ ընկերության արտադրանքն ու նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու հնարավորություններին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը հանդիպել է նաեւ «China Railway no.3 Engineering group» չինական ընկերության ներկայացուցիչների հետ: «China Railway no.3 Engineering group»-ն իր ծառայություններն է մատուցում էներգետիկայի տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ էներգետիկ հզորությունների եւ ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Վերջինիս ներկայացուցիչներն Արթուր Գրիգորյանին տեղեկացրել են, որ ընկերությունը  հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով:

Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով հետաքրքրված է նաեւ չինական «Energy China» ընկերությունը: Այս մասին հանդիպման ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները: 

Նախարարը հանդիպել է նաեւ «XY International group» չինական ընկերության ղեկավարի հետ: «XY International group»-ը մասնագիտացված է գազային կայանների կառուցման, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի բնագավառներում: Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանը հետաքրքրվել է Հայաստանում համակցված շոգեգազային ցիկլով կայան կառուցելու հեռանկարի հավանականությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ