News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները կիրակի լույս երկուշաբթի գիշերը Հորդանան գետի Արեւմտյան ափին կալանավորել են ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կապակցված Al-Guds հեռուստաալիքի չորս աշխատակիցների։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակն իր տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գիշերվա ընթացքում բանակային ստորաբաժանումները՝ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության աջակցությամբ, կալանավորել են չորս պաղեստինցիների, որոնց կասկածում են Al-Guds հեռուստաալիքում սադրիչ գործունեության մեջ, որը Իսրայելի կողմի  ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել,- ասվում է փաստաթղթում,- Բացի դրանից առգրավվել են հաղորդիչներ, սարքավորումներ ու ավտոմեքենաներ»։ «Այդ հեռուստաալիքը գործում է ՀԱՄԱՍ-ի անունից ու նրա քարոզչամեքենան է հանդիսանում, դրա համար էլ 2017-ին ահաբեկչական է ճանաչվել»,- հավելել են բանակից։

Զինվորականները հայտնել են, որ ուժայիններն ու հակահետախուզությունը լույս երկուշաբթի գիշերը իրականացրել են գործողություն ՀԱՄԱՍ-ի ուսանողական բջիջի դեմ Հեբրոնի համալսարանում։  «Գործողության շրջանակում առգրավվել են քարոզչական նյութեր ու նախազգուշացումներ են արվել այն ուսանողների ընտանիքներին, որոնք մասնակցել  են ահաբեկչության հրահրմանը»,- նշել են զինվորականները։ Բացի դրանից,  «Արեւմտյան ափի Կալկիլյա քաղաքում բանակայիններն ու ՇԱԲԱԿ-ի մարտիկները կալանավորել են ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների՝ վերջին ամիսների ահաբեկչական գործունեության համար»,–հավելել են բանակից։

«Զինվորները ՝ Իսրայելի ոստիկանության, սահմանապահ ոստիկանության ու Ընդհանուր անվտանգության ծառայության աջակցությամբ կալանավորել են 20 պաղեստինցիների, որոնք հետախուզման մեջ են գտնվում՝ ահաբեկչական գործունեությանը, զանգվածային ահաբեկչություններին  ու իսրայելցի քաղաքացիների ու զինվորների հանդեպ բռնի անկարգություններին մասնակցություն ունենալու կասկածանքով»,–ասել են զինվորականները։ Բանակում հավելել են, որ գիշերային գործողություններն  ուղեկցվել են բողոքի ակցիաներով ու բախումներով՝ Արեւմտյան ափի երեք տարբեր շրջաններում։  «Բոլոր կալանավորվածները փոխանցվել են անվտանգության ծառայություններին՝ հարցաքննության համար»,–ասել են մամուլի ծառայությունից։

Պաղեստինա-իսրայելական դիմակայության գոտում իրավիճակը սրվել է 2015-ի սեպտեմբերից։ Այս ժամանակահատվածում սառը ու հրազենային զենքի, պայթուցիկների գործածմամբ ավելի քան 300 հարձակումների հետեւանքով Իսրայելում ու Արեւմտյան ափին սպանվել է ավելի քան 50 իսրայելցի ու մի քանի օտարերկացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ