News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն բացառել է մոտ ապագայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի որ Վաշինգթոնը Թեհրանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, հայտնում է Fars գործակալությունը:

«ԱՄՆ քաղաքականությունը հնարավորություն չի տալիս որեւէ փոխգործակցության եւ բանակցությունների համար: Վաշինգթոնը ցույց է տվել, որ վստահության արժանի չէ»,- ասել է Ղասեմին:

Պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին, դիվանագետը նշել է, որ «հավանաբար, ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ նման ցանկություն հայտնում են»: «Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ Վաշինգթոնի շարունակվող թշնամական քաղաքականությունը, դրա համար ոչ մի նախադրյալ չկա»,- հավելել է նա:

Անցած երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Իրանի իշխանությունների հետ միջուկային ոլորտում «իսկական գործարք» կնքել, որը կտարբերվի «նախորդ ձախողվածից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ