News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ  ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդագրություն է տաածել ՀՀ Կենտրոնական բանկը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է  Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնցից տարանջատվում են ոչ առեւտրային նպատակով իրականացրած փոխանցումները: Սկսած 2004 թ-ից՝ տվյալների հավաքագրումն իրականացվում է համադրելի մեթոդաբանությամբ, ինչն ապահովում է տվյալների ամբողջականությունը եւ բարձր ճշգրտությունը:

2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ  ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար, որից 18,2 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ:

Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 6.6 %: Ոչ առեւտրային նպատակով իրականացված փոխանցումների դեպքում միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.4 %:

2004-2017 թթ. ընթացքում ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,6 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան արտահոսքը կազմել է  0.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.8 %: Ոչ առեւտրային նպատակով իրականացված փոխանցումների համար միջին տարեկան արտահոսքը կազմել է մոտ 0,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 4.4 %:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ