News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքական վարք ձեւավորելիս Ադրբեջանը հաշվի չի առնում միջազգային քաղաքակիրթ մեթոդները: Այս մասին հունվարի 31-ին կայացած ասուլիսում ասաց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների կազմակերպական կոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը: Նրա խոսքով, վերջին ժամանակներս պաշտոնական Բաքուն էլ ավելի է ուժգնացրել ճնշումը ազգային փոքրամասնությունների եւ «ընդունվածից տարբերվող» կրոնական համայքների նկատմամբ:

Ծատուրյանն ասել է, որ այդ առումով, իրեն անհանգստացնում է միջազգային կառույցների անգործությունը, նշելով, մասնավորապես, ՄԱԿ-ը:

«Մեզ անհանգստացնում է, որ ՄԱԿ-ը չի արձագանքում ազգային եւ կրոնական ատելությանը, որը հրահրվում է Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո»,- ընդգծել է նա:

Ամփոփելով, Ծատուրյանը տեղեկացրել է, որ մամուլի ասուլիսից հետո իրենք մտադիր են ՄԱԿ-ի Երեւանի գրասենյակ նամակ տանել, որն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նամակում նշված են բոլոր մտահոգությունները, ինչպես նաեւ միջազգային կառույցների միջամտության անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ