News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի սահմանադրական դատարանը մարիխուանայի օգտագործումը օրինական է ճանաչել, փոխանցում է «Գրուզիա օնլայն»–ը։

Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ մարիխուանայի օգտագործումը անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է։ Այս որոշմամբ Վրաստանում չեղարկվել է մարիխունայի օգտագործման համար պատիժը։

Սահմանադրական դատարանը քննում էր «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի եւ կուսակցության անդամներից Վախթանգ Մեգրելիշվիլիի համատեղ հայցը, որը ենթադրում էր մարիխունայի օգտագործման վարչական տուգանքի չեղարկում։

Հայցվորները շեշտել են, որ մարիխուանայի օգտագործումը վնասում է միայն նրանց, որոնք այն կիրառում են եւ հանրային շահերի համար որեւէ վտանգ չի ներկայացնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ