News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների զինվորականները Փհանմունջոմ սահմանապահ կետում բանակցություններ են վարել, հայտնում է Yonhap գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունները, որոնց գլխավոր նպատակն է Կորեական թերակղզում լարվածության թուլացումը, անցկացվել է գեներալական մակարդակով, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջին 10 տարում Հարավային եւ Հյուսիսային Կորեաների գեներալների մակարդակով առաջին բանակցությունները զինվորականներն անցկացրել էին հունիսի 14-ին: Հանդիպման ժամանակ Սեուլի եւ Փհենյանի ռազմական ներկայացուցիչները պայմանավորվել էին ամբողջությամբ վերականգնել կապի արեւելյան եւ արեւմտյան ռազմական գծերը: Հյուսիսային եւ Հարավային Կորեաների զինվորականների միջեւ հաղորդակցության գծերը սահմանի արեւմտյան հատվածում ստեղծվել են 2002 թվականին, արեւելյան հատվածում՝ 2003 թվականին: Դրանք թույլ են տալիս կապ պահպանել հեռախոսով եւ ֆաքսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ