Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման արարողությանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, այցի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա. «Այդ թվում, հնարավոր է, հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա»,-հայտարարեց Տիգրան Բալայանը: