Ահա արդեն 2 շաբաթից ավելի է՝ տեղեկություն չկա ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին: Այս մասին հուլիսի 31-ին կայացած ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես ընդգծեց Տիգրան Բալայանը, գերու մոտ ԿԽՄԿ ներկայացուցուցիչներին թույլ չտալով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւի կոնվենցիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թվականի ծնված), որը հոգեկան խնդիրներ ունի, Ադրբեջանում գերեության մեջ է հայտնվել: Երիտասարդը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում: