ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը եւ իրադրությունը արցախյան եւ ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին:
Քննարկվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: