News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպում ունեցավ սույն թվականի հունիսի 10-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրված տասներկու քահանաների հետ:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց քահանա հայրերին` բարի առաքելություն մաղթելով իրենց հովվական ծառայության մեջ: Հայոց Հովվապետը կատարեց նաեւ նորաօծ քահանաների հետագա ծառայության նշանակումները:

Արժանապատիվ Տ. Գեւորգ քահանա Աստարյանը հոգեւոր ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Սարգսյանը` Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանն ու Տ. Զավեն քահանա Հայրապետյանը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում: Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանն ու Տ. Արամ քահանա Թիլիքյանը հովվական սպասավորության կոչվեցին Արցախի թեմում: Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը ծառայության կմեկնի Գուգարաց թեմ, Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթեւոսյանը, Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանն ու Տ. Համազասպ քահանա Հագեյանն իրենց ծառայությունը կշարունակեն ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդությունում: Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանը կսպասավորի Ռումինիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Մակարյանը` Հառիճի Թրբանճյան հոգեւոր ընծայարանում: Հանդիպման վերջում Նորին Սրբությունը վերստին օրհնեց քահանաներին եւ նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ