News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում մեղադրում են սահմանադրական կարգի տապալման մեջ, կազմակերպությանը չի դիմել այս իրավիճակի կարգավորման հարցում որեւէ աջակցություն ցույց տալու խնդրանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Սեմերիկովն ասել է, որ Խաչատուրովի հետ շփվում է ծառայողական հարցերով: «Մենք նրա հետ խոսում ենք նաեւ այդ հարցով: Նա որպես վկա անցել է բոլոր ընթացակարգերով»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ի պատասխան հարցին՝ Խաչատուրովը չի՞ խնդրել ստեղծված իրավիճակում աջակցելու մասին, Սեմերիկովը շեշտել է. «Նման ուղերձներ բացարձակապես չեն եղել»:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է ներկայացրել 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակում: Երեւանում դատարանը Խաչատուրովին գրավի դիմաց ազատ է արձակել: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ հայկական կողմը «գործընկերներին առաջարկել է սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, հիմա այս հարցի շուրջ գործընկերների հետ ինտենսիվ խորհրդակցություններ են վարվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ