News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արիֆ Ջավադովը, որը համաձայնել խաղալ ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Ընդհատված երգ» ֆիլմում, ստիպված կլինի փոփոխության ենթարկել արտաքինը եւ փախչել Եվրոպա։ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտնում  է, որ օրերս Ջավադովը հանդիպել է Սոչիի «ТВ3В» հեռուստաընկերության ղեկավար Վալերի Թորոսյանի հետ, որտեղ քննարկվել են դերասանի պայմանագրի ֆինանսական, ինչպես նաեւ Արիֆ Ջավադովին ադրբեջանական հնարավոր հարձակումներից զերծ պահելու ուղղությամբ երաշխիքների վերաբերյալ հարցերը։

Ինչպես արդեն հայտնել էլ NEWS.am-ը «Ընդհատված երգ» ֆիլմի սյուժեով Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ միեւնույն փոսի մեջ են ընկնում հայ ու ադրբեջանցի։ Հայտնվելով անհուսալի իրավիճակում՝ փոսում գերի ընկածների  միջեւ երկխոսություն է ծավալվում: 

Յուրաքանչյուրը սկսում է պատմել իրեն ցավ պատճառող խնդիրների մասին։ Հայի կերպարը մարմնավորում է հայ դերասան, իսկ ադրբեջանցունը՝ ադրբեջանցի դերասան:

Ֆիլմի հովանավորները Մոսկվայում բնակվող երկիտասարդ հայեր են։ Արիկ Մանուկյանի խոսքով,  ֆիլմը նկարահանելու գաղափարը ի հայտ է եկել երկու տարի առաջ։

Նկարահանումները սկսվել  են անցյալ տարի՝ 2010 թվականի աշնանը:

Ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի խոսքով՝ ֆիլմը պատրաստ կլինի այս տարվա մայիսի վերջին։ Պրեմիերան նախատեսվում է Մոսկվայում` Կինոյի տանը։ Պլանավորվում է  ֆիլմը ցուցադրել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Մերձավոր Արեւելքում եւ բալկանյան որոշ երկրներում։ Ցուցադրությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ