News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի բնակիչ 34-ամյա Արտակ Վ.-ից, ով հայտնել է, որ Կիեւյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, ով ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դրանից հետո այդ քաղաքացին դիտավորյալ կոտրել եւ վնասել է իր վարած Opel մակնիշի 35 ՏC 656 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիներն ու դուռը։

Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Արտակ Վ.-ի հայտնած անձը Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին է՝ 23-ամյա Ասքանազ Վարդապետյանը։

Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Վ.-ն ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ