Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ հուլիսի 31-ին, Արսեն Առստամյանը վայր էր դրել Արցախի ԱԺ պատգամավորի մանդատը: