Թուրքիայի Վան նահանգի ոստիկանությունը օգոստոսի 1–ի վաղ առավոտյան նահանգի տարածքում PKK–ի դեմ գործողություններ է իրականացրել մի շարք հասցեներում։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Վանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե նախօրոք տեղեկություններ էին ստացել, որ PKK–ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) նախատեսում է հարձակումներ թուրքական զորամիովորումների ու ոստիկանական ուժերի դեմ։ «Որպեզի կանխեինք այդ հարձակումները, օգոտսոսի 1–ի վաղ առավոտյան որոշակի հասցեներում խուզարկություններ եւ ձերբակալություններ ենք իրականացրել»,–նշվել է հայտարարության մեջ։
Օրվա երկրորդ կեսի դրությամբ ոստիկանությունը գործողությունների արդյունքում ձերբակալել է 23 քաղաքացու, ովքեր մեղադրվում են PKK–ի հետ կապեր ունենալու մեջ։